ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները:
Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում:
ՀՀ ԱԳՆ