Հունիսի 29-ին, ժամը 09:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս.). վերջինս կողաշրջվել է և առկա է դիզվառելիքի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Shacman» մակնիշի բեռնատարի վարորդը հոսպիլատացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Shacman» մակնիշի բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ