Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կոչված ենք թե՛ օրենքի, թե՛ մահվան առջև հավասար լինելու՝ մեզանով և մեր որդիներով․ Բագրատ սրբազան

Հունիս 29,2024 13:59

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Սյունիքում է:

Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ վերելք է կատարել Խուստուփ լեռ՝ առավոտը դիմավորելով Խուստուփի լանջերին։

Սրբազանը Գարեգին Նժդեհի շիրիմի առջև հոգու հանգստության աղոթք է հնչեցրել, նաև ասել՝

«Եթե օրենքի և մահվան առջև որդիները հավասար չեն, այդ Հայրենիքը դատապարտված է։ Մենք կոչված ենք թե՛ օրենքի, թե՛ մահվան առջև հավասար լինելու՝ մեզանով և մեր որդիներով։ Որպեսզի վերստին վերականգնվի և ոտքի կանգնի մեր տունը, մեր պատիվն ու արժանապատվությունը»։

«Այս պայքարը չընդհատվող պայքար է ու հենց այնպես դուրս չի եկել աշխարհի վրա։ Մենք այսօր կռվում ենք չարիքի դեմ, դժբախտություն ու մահ բերողի դեմ։
Նա մարդկանց կյանքերը դժբախտացրել է ու մեր երկիր մահ է բերել` թե՛ իր առօրյա ներկայությամբ, թե՛ որպես կառավարիչ։
Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին»։

«Երբ կանգնած ես այստեղ, մղվում ես սավառնելու։
Եվ թող այդ սավառնումի մղումը լինի ոչ միայն այս բարձունքի ներշնչումից մղված, այլ նաև մեր կյանքի բոլոր օրերում, մինչև ազատագրված չէ մեր տունը և մեր հայրենիքը ստից, կեղծիքից, թշնամությունից, ատելությունից, և մինչև վերականգնված չէ մեր հայրենիքը իր ամբողջության մեջ»․ Բագրատ Սրբազանի (մեր բոլորի) ուխտը Նժդեհի շիրիմին։

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930