Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյան. Հայաստանի շահերը ներկայացնող անձինք չեն առաջնորդվում ո՛չ ՀՀ սահմանադրությամբ, ո՛չ էլ հայկական շահերով. «Հրապարակ»

Հունիս 29,2024 11:20

«Հրապարակի» զրուցակիցն իրավաբան, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանն է:

– ԱՄՆ Կոնգրեսը եւ ԵԽԽՎ-ն բանաձեւ են ընդունել` դատապարտելով Ադրբեջանի մարդատյաց գործողությունը, նշել արցախահայերի բռնի տեղահանության մասին, 10 ամիս շարունակ բլոկադայի մեջ ապրելը, նրանց խախտված իրավունքները: ԵԽԽՎ-ն հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի նկատմամբ հարկավոր է հատուկ սանկցիաներ կիրառել` կարգի հրավիրելու համար: Ըստ Ձեզ` այս բանաձեւերն ի՞նչ նպատակ են հետապնդում, եւ արդյո՞ք դրանք կարող են գործնականում կիրառվել, թե՞ սոսկ հայտարարություններ են:

– Իրավաբանորեն սրանք այդ երկրների ներքին իրավական հարցերն են, տվյալ երկրների կողմից կհետեւե՞ն արդյոք միջազգային իրավական, ներպետական սանկցիաներին կամ այլ գործողություններին, թե՞ չեն հետեւի: Դրանք հարցեր են, որոնք կարող են մնալ քաղաքական հարթության մեջ: Պատմականորեն նմանատիպ հայտարարություններ` տարբեր ձեւերով տեղի ունենում են, սակայն թե այդ հայտարարություններն ինչքանով է հնարավոր ռեալ կյանքում կյանքի կոչել, վերածել ռեալ պրոցեսների, արդեն կախված է տվյալ երկրի, այս պարագայում` Հայաստանի Հանրապետության եւ թշնամի պետությունների, օրինակ` Ադրբեջանի Հանրապետության կառավարություններից, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցչություններից: Պետք է հասկանալ՝ այս ամենը կապ ունի՞, օրինակ, ԱՄՆ-ում ապագայում սպասվող ընտրությունների հետ, այն կարո՞ղ է ունենալ ազդեցություն, թե՞ ոչ:

– Փաստացի, Ադրբեջանը Հաագայի դատարանի որոշումներն անտեսեց` մի քանի անգամ, առանց երկմտելու, որ կարող են սանկցիաներ կիրառվել:

– Միջազգային իրավունքը, որպես իրավական համակարգ, այլ է: Գործողությունը պրիմիտիվացված է ընկալվում ոչ միջազգայնագետների, այդ թվում՝ այն իրավաբանների մոտ, ովքեր միջազգային իրավունքի մասնագետ չեն: Այդ ամենի շրջանակներում կարող եմ ասել, որ կան մի շարք գործողություններ, որոնք կարող են ունենալ հետեւանքներ, սակայն կարող են նաեւ չունենալ: Միջազգային իրավունքը, որպես այդպիսին, հորիզոնական` պրիմիտիվ իրավական համակարգ է: Ինչու, որովհետեւ միջազգային իրավունք ասվածում չկա ԴԱՀԿ, չկա ոստիկանություն: Պետություններն են ձեւավորում միջազգային իրավունքը, պետություններն էլ դրանք կիրառում են: Այժմ միջազգային դատարանը որոշում է հրապարակել` արցախահայերի վերաբնակեցման մասին, ինչպես նաեւ մի շարք նմանատիպ հարցեր: Այդ ամենը կատարել կամ չկատարելը, չկատարելու դեպքում հետեւանքներ ունենալը տվյալ պարագայում առավելապես կախված են Հայաստանի Հանրապետությունից, նրա կողմից իրականացվող գործողություններից:

– Հայ ռազմագերիների վերադարձի մասով ի՞նչ կարող ենք արձանագրել:

– Հայ-ադրբեջանական հարաբերություններում, երբ Հայաստանն անվերջ զիջումների դաշտում է եւ մոտավորապես այն հարթության վրա է, որ Ադրբեջանը ճիշտ է, իսկ Հայաստանը` սխալ, բերում են տարբեր արգումենտներ, որ 30 տարի մենք ենք արել նույն բանը, հիմա Ադրբեջանն է անում, սա ադրբեջանական տարածք է եւ այլն, իրավիճակը դառնում է այսպիսին: Պատճառներն էլ էական չեն: Հայ-ադրբեջանական հարաբերություններում այսօր լուրջ խնդիրներ կան: Հայաստանի շահերը ներկայացնող անձինք չեն առաջնորդվում ո՛չ ՀՀ սահմանադրությամբ, ո՛չ էլ հայկական շահերով:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930