Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն չի շտապում որոշում կայացնել եւ վերսկսել վարույթը. պատճառն այն է, որ օրենքն իշխանությունների ձեռքին նախկին «թալանչիների» դեմ մեծ զենք է. «Հրապարակ»

Հունիս 29,2024 10:50
sd

Սահմանադրական դատարանն այդպես էլ քննության առարկա չի դարձնում վիճահարույց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Թերեւս պատճառն այն է, որ օրենքն իշխանությունների ձեռքին նախկին «թալանչիների» դեմ մեծ զենք է, որը կիրառում են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, իհարկե` ընտրովի սկզբունքով. միայն նրանց դեմ, ովքեր իրենց հետ չեն։ Հիշեցնենք․ օրենքն ընդունվել է 2020 թ. ապրիլի 16-ին եւ ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Ընդունման պահից մասնագիտական համայնքն իր մտահոգություններն է հայտնում՝ օրենքի վիճահարույց լինելու վերաբերյալ։ Եվ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը դիմել է ՍԴ՝ Սահմանադրությանն այս օրենքի համապատասխանության հարցը քննության առնելու համար: Դիմել են 2021 թվականի նոյեմբերի 23-ին, բայց մինչ օրս որոշում չկա։

Դիմումի առաջին իսկ օրվանից խոչընդոտներ ստեղծեցին դրա քննության համար, սկզբում դիմումը վարույթ չէին ընդունում, ընդունելուց հետո էլ տեւական ժամանակ այն թողնվեց առանց քննության, 2022թ․ հուլիսի 8-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշում կայացրեց՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին եւ կասեցրեց վարույթը։ Բարձր դատարանը չորս հարց էր հղել Վենետիկի հանձնաժողովին, որոնց վերաբերյալ ամիսներ անց ստացան պատասխան, ինչից հետո՝ 2023թ․ հուլիսի 7-ին, ՍԴ-ն նախ աշխատակարգային որոշմամբ վերսկսեց վարույթը, ապա նույն օրը մեկ այլ որոշմամբ կրկին կասեցրեց։ Այս անգամ ՍԴ-ն գտավ, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն` այստեղից էլ պետք է ինչ-որ հարցերի պատասխաններ ստանան, հետո նոր վարույթը վերսկսեն ու որոշում կայացնեն։

Հուլիսի 7-ին կլրանա մեկ տարին, ինչ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ վարույթը: Թեեւ դատախազությունից պատասխանները վաղուց ստացվել են՝ դեռեւս անցած տարվա սեպտեմբերին, սակայն ՍԴ-ն չի շտապում որոշում կայացնել եւ վերսկսել վարույթը։
Երեկ մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը շարունակում է մնալ առկախված, իսկ վարույթը՝ կասեցված, թեեւ կասեցման հիմքը փաստացի վերացված է, որովհետեւ բոլոր հնարավոր կառույցներին պատասխաններն արդեն ստացվել են։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930