Լրահոս
Օրվա լրահոսը

2022 թվականի համեմատ 2023-ին աճել են Հայկ Կոնջորյանի ու նրա ընտանիքի անդամի եկամուտները, հատկապես՝ կանխիկ գումարները․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հունիս 29,2024 10:30

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:

Այս անգամ դիտարկել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ու նրա կնոջ՝ Շուշանիկ Ալեքսանյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված՝ 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Ըստ 2022 և 2023 թվականների հայտարարագրերի, համատեղ սեփականության իրավունքով Հայկ Կոնջորյանին է պատկանում 2018-ին գնված բնակարան՝ Նոր Նորք վարչական շրջանում։

2022 թվականի հայտարարագրի համաձայն, որպես տրանսպորտային միջոց, տարեսկզբում նշվում է 2012 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք էր բերվել 2018 թվականին։ Ավելի ուշ՝ 2022-ին, պատգամավորը այն վաճառել է 3 մլն դրամով և 9 մլն դրամով ձեռք է բերել 2017 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։

Ե՛վ 2022 թվականի, և՛ 2023 թվականի տարվա վերջում, որպես առկա տրանսպորտի միջոց, պատգամավորը հայտարարագրել է 2017 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենան։

Հաշվետու տարվա եկամուտների բաժնում Կոնջորյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է ԱԺ-ից ստացված աշխատավարձը․ 2022-ին՝ 7 մլն 868,990 դրամ, 2023-ին՝ 9 մլն 950,080 դրամ։

2022-ի տարեվերջի դրությամբ Կոնջորյանի բանկային հաշիվներին եղել է շուրջ 738 հազար դրամ, «Իդրամ» էլեկտրոնային հաշվին՝ 20 դրամ։ 2023-ի տարեվերջի դրությամբ բանկային հաշիվներին եղել է 1 մլն դրամ գումար, էլեկտրոնային հաշվին՝ 2777 դրամ։

Իշխանական պատգամավորի կանխիկ գումարը 2022-ի տարեվերջին եղել է 1․5 մլն դրամ, իսկ արդեն 2023 թվականի տարեվերջին այն կրկնակի ավելացել է՝ 3 մլն դրամ։

2022 թվականի հայտարարագրի մեջ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 916,388 դրամ, իսկ 2023-ին այն զգալի նվազել է՝ կազմելով՝ 290,559 դրամ։

Հայկ Կոնջորյանի և նրա կնոջ 2022 և 2023 թվականի հայտարարագրերում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տարվա վերջում առկա տվյալները նույնն են։ 2022 թվականի համեմատ 2023-ին աճել են պատգամավորի ու նրա ընտանիքի անդամի եկամուտները, հատկապես՝ կանխիկ գումարները։

Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930