ՔՊ կուսակցության նոր գրասենյակի նորոգման աշխատանքները տարիներ են տեւում:
Նոր գրասենյակը 2022թ․-ից դեռ վերանորոգման փուլում է:
ՔՊ-ից ավելի վաղ մեզ հայտնել էին, որ մարտ-ապրիլ ամիսներին պետք է այն պատրաստ լինի, սակայն արդեն հունիս ամիսն ավարտվում է, իսկ շենքը դեռ պատրաստ չէ:
Իշխող կուսակցությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ դեռ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, չգիտեն՝ երբ պատրաստ կլինի:
Տեղեկացնենք, որ ՔՊ կուսակցության երկհարկանի նոր շենքը, որը գտնվում է հանրապետության 49 հասցեում, վարձակալված է 2022թ․-ից, ամսական վարձավճարը 3․ 990 000 ՀՀ դրամ է՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում