Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական «Միլլիեթը»՝ մեր մասին

Հունիս 29,2024 12:30

2024թ. հունիսի 23-ին թուրքական «Միլլիեթ» ամսագրի մշակութային բաժնում լույս է տեսել հոդված՝ նվիրված Հայաստանին ու Երեւանին։

Հոդվածի հեղինակը «Միլլիեթ»-ի գլխավոր խմբագիր Ֆիլիզ Այգյունդուզն է։

«Երբ թուրք ուսանողները գալիս էին Երեւան, կարծում էին, որ գյուղանման մի վայր են տեսնելու։ Բայց այն, ինչ նրանք տեսան, փոքրիկ, ժամանակակից եվրոպական քաղաք էր՝ ապշեցուցիչ ճարտարապետությամբ, ուր ամեն քար ունի իր պատմությունը, երիտասարդները երգում են փողոցներում, սրճարաններում էլ նստելիս՝ ասես Փարիզում լինես»։

Ֆիլիզ Այգյունդուզը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում եւ Հրաչյա Քոչարի տուն-թանգարանում

Հոդվածում Ֆիլիզը պատմել է նաեւ դեպի Գառնի ու Գեղարդ, Մատենադարան, Հրաչյա Քոչարի, Կոմիտասի թանգարաններ, ինչպես նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն իր այցերից ստացած տպավորությունների մասին։

Հոդվածից տեղեկացանք, որ Ֆիլիզը ժամանել էր Երեւան՝ մասնակցելու «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարին՝ որպես լրագրության դասախոս։

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարում

2024թ. հունիսի 17-21-ը Երեւան քաղաքում անցկացվեց «Վավերագրելով իրողությունը. գեղարվեստական գրականություն/լրագրություն» խորագրով «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի հերթական նախագիծը։

Այն իրականացվել էր «ԱՐԻ գրականության հիմանդրամի» կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Հրատապ հասցեագրում» ծրագրի Ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակներում` Եվրոպական միության աջակցությամբ:

Նախագիծը միտված էր նպաստելու Հայաստանի եւ Թուրքիայի նոր սերնդի գրողների եւ լրագրողների միջեւ շարունակական երկխոսությանը՝ նրանց համար հաղորդակցման եւ համագործակցության հարթակ ստեղծելու միջոցով:

Նախագծի շրջանակներում անցկացվեցին միացյալ, ինչպես նաեւ զուտ մասնագիտական դասընթացներ, դասախոսություններ հայ եւ թուրք երիտասարդ գրողների եւ լրագրողների համար, որոնց ընթացքում ծրագրի մենթորները կիսվեցին իրենց անցած մասնագիտական ուղու, հանդիպած խոչընդոտների եւ դրանց հաղթահարման փորձառության հետ, մասնագիտական յուրահատկությունների եւ մարտահրավերների հետ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930