Լրահոս
Օրվա լրահոսը

«Էռա Թեքնոլոջիսը» վարկ է ստացել, բայց նպատակային օգտագործելու փոխարեն խաբեությամբ հափշտակել է նշված գումարը. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունիս 28,2024 23:00
dram

Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահները տեղեկություններ են ստացել, որ ին 2020թ մարտի 26-ին համապատասխան որոշմամբ՝  Հայաստանի Հանրապետությունը ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Հայաստանի զարգացման և ներդնումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև կնքվել է ֆինանսական գործակալության պայմանագիր: Նշված ծրագրի շահառու է հանդիսացել նաև «Էռա Թեքնոլոջիս» ՍՊԸ-ն: Նշված ընկերության և «Հայաստանի զարգացման և ներդնումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև 2020թ մայիսի 12-ին կնքված վարկային պայմանագրով ընկերությանը փուլային տարբերակով տրամադրվել է ընդհանուր 49.799.348 դրամ վարկ:

Ստանալով վարկը «Էռա Թեքնոլոջիս» ՍՊԸ տնօրեն Ա. Թ-ն նպատակային օգտագործելու փոխարեն խաբեությամբ հափշտակել է նշված գումարը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Էռա Թեքնոլոջիս» ՍՊԸ  տնօրեն Ա. Թ-ի հետ, օրեր շարունակ մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Ազդարար էլեկտրոնային ծանուցման համակարգից տեղեկացանք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունում 2020 թվականին հարուցվել է վարչական վարույթ՝  «Էռա Թեքնոլոջիս»  ընկերության չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վարչական ակտ ընդունելու նպատակով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930