Aravot.am-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ մի քաղաքացի անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, քաղաքացիների և դատախազության աշխատակիցների ներկայությամբ միզել է դատախազության շենքի դռան վրա և հեռացել: Մեր տեղեկություններով՝ խուլիգանության կասկածանքով հայտնաբերվել է միզած քաղաքացին՝ 48 ամյա Ա.Հ.-ն:
Վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Մեր տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ, առաջադրվել է մեղադրանք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Քաղաքացին այդպիսի ծայրահեղ վերաբերմունքով հավանաբար իր պատասխանն է տվել նիկոլի գրպանային դատախազությանը, որը քննչական մարմինների հետ միասին դարձել է այս չարիքի իշխանության քաղաքական պատվերների կատարողը և հիմնականում զբաղված է երկրի փրկության համար պայքարող մարդկանց և կուսակցական գործիչներին հալածելու և նրանց վրա շինծու մեղադրանքներ բարդելու գործողություններով: