Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ սեփականության իրավունքին․ Սերգեյ Շահվերդյան

Հունիս 28,2024 22:44

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը, ֆեյսբուքյան իր էջում, մտահոգություն է հայտնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմին եւ կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի հավաքական իրավունքի պաշտպանության ուղղությամբ։

«Ադրբեջանի վարչակազմը շարունակում է քանդել Ստեփանակերտի բնակելի թաղամասերը: Այս անգամ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի հենց կենտրոնում՝ հրապարակի հարևանությամբ։

Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ սեփականության իրավունքին։ Այլընտրանքը ինքնակազմակերպվելն ու ստիպելն է, որ իրենց հրապարակային գործողություններով զբաղվեն այդ հարցերով։ Բոլորը, այդ թվում՝ միջազգային հանրությունը, պետք է հասկանան, որ մենք լուռ չենք հետևելու, թե ինչպես է կործանվում մեր անցյալը և շարունակում ոտնահարվել մեր իրավունքները»,- նշել է Ս․Շահվերդյանը, միաժամանակ հղում անելով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններին՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով հարցի բարձրացման կարեւորությունը։

 

«Ապառաժ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930