Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պարսպից դեռևս անհայտ հանգամանքներում վայր են ընկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում ընկած քաղաքացիներից տղային օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև