Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետդարձ չունես, ո՛չ աջ ես գնում, ո՛չ ձախ, ուղիղ առաջ, սյունյաց ողջույնները Մեղրիի ողջույններն են եղել». Բնակիչը՝ սրբազանին

Հունիս 28,2024 20:44

«Սրբազա՛ն, հետքայլ չանեք»,- այսօր Մեղրիում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի ելույթից հետո նրան հորդորեց սյունեցիներից մեկը:

Բագրատ սրբազանն ասաց, որ չեն անի, մեր ժողովուրդը մեծ ներուժ ունի: Խոսելով Տավուշի ու Մեղրիի մասին՝ սրբազանը կատակեց, որ Տավուշում էլ է թուզ ու նուռ աճում, կիվի աճում. «Երևանից մեզ ասում են՝ նայեք սրանց սեղանները, խնձորի պես կառալյոկ են ուտում: Ասում եմ՝ էդ մի բանն է մեր առավելությունը մնացել, էդ էլ մեր ձեռից տարեք, վերջանա»:

Մեղրեցիներից մեկը Բագրատ սրբազանին ասաց. «Հետդարձ չունես: Ոչ աջ ես գնում, ոչ ձախ, ուղիղ առաջ, Մեղրիի տղերքը նամուսով ժողովուրդ են, սյունյաց ողջույնները Մեղրիի ողջույններն են եղել, դա ձեզ չենք տալիս: Ժողովուրդը կանգնել է իր գերեզմանների կողքը, իրենց նամուսի, իրենց ընտանիքի կողքը, ձեզ էլ հավատում ենք, սրբազան, ձեր գործը օրհնված թող լինի»:

Մեղրիի բնակիչների հետ զրույցի ժամանակ Բագրատ սրբազանն ասաց, որ Ներքին Հանդում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով ցույց է տվել փշալար, ցանկապատ ու ասել, թե տեսեք, Ոսկեպարում դրել ենք, տեսեք ինչ լավ է, մինչդեռ ստել է, ոստիկաններին, սահմանապահներին, ում հարցրել է, նման բան չկա: Բնակիչներն ասացին. «Դա մեզ մոտ է երեւի նկարել, Իրանի հետ սահմանն է»: Բագրատ սրբազանն էլ ուրախությամբ բացականչեց. «Ժողովո՜ւրդ, Գառնիկ, ցանկապատը գտնվել է»:

Մանրամասները՝ տեսանյութերում

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930