Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցիների մեծ մասի սիրելի հանգստավայրը Քոբուլեթին է․ Ջերմուկում մեկ գիշերվա համար 150 հազար դրամ են պահանջում

Հունիս 28,2024 20:25

Գյումրու տուրիստական ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն Գոռ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շոգ եղանակներին, այսպես ասած՝ ծովի սեզոնին, գյումրեցիների նախընտրած հանգստավայրը Քոբուլեթին է։

«Անցած տարվանից մինչ այս պահն ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է Քոբուլեթին։ Նրանք նախընտրում են Քոբուլեթին, բայց ոչ Բաթումին, քանի որ Քոբուլեթին Բաթումիի հետ համեմատ ավելի մատչելի է։

Իհարկե՝ Վրաստանից հետո երկրորդ տեղում Եգիպտոսն է։ Այն բնականաբար արժեքով ավելի բարձր է, բայց և այնպես մնում է պահանջված։

Ֆինանսական հնարավորություններ ունեցողները Մալդիվներ, Շրի Լանկա և այլ վայրեր են գերադասում։

Պիտի ասեմ, որ Շիրակի մարզը յուրօրինակ է, մարդիկ գնում են հանգստի՝ ոչ թե հաշվի առնելով վայրը, ծառայությունների որակը, այլ արժեքը։ Իհարկե, դա լավ օրից չի գալիս», -ասաց մեր Գոռ Թորոսյանը։

Մեր զրուցակցի ասելով, մինչև հուլիսի 10-ը մեկ հոգու մեկշաբաթյա հանգիստը Քոբուլեթիում կարժենա 50-60 հազար դրամ։

Գոռ Թորոսյանը նշում է, որ Հայաստանի ներսում անտրամաբանական թանկ գներ են սահմանված, մեր երկիր այցելողները, ծանոթանալով գներին, շատ դեպքերում հրաժարվում են գալ։

«Այս պահին Ռուսաստանի Դաշնությունից երկու ընտանիք են հետաքրքրված Հայաստանով, բայց գներն այնքան աստղաբաշխական են, որ չենք կարողանում ամրագրում կատարել։

7 հոգի են, որոնցից 4-ը մեծահասակ են, 3-ը՝ երեխաներ, Ջերմուկում մեկ գիշերվա համար 150 հազար դրամ են պահանջում, ընդ որում՝ առանց նախաճաշի։

Թողնես վիճակագրական վարչությունը ուռճացված թվեր հրապարակի, իրականում չկա պետական վերահսկողություն, ում խելքին ինչ գին փչի, սահմանում է։

Պատկերացրեք 150 հազար դրամով երկու հոգի Քոբուլեթիում մեկ շաբաթով կարգին հանգիստ կվայելի։

Գյումրիում մեկ գիշեր մնալու համար նվազագույնը 40-50 հազար դրամ է պետք, հետաքրքրվեցինք՝ 40 հազար դրամանոցը ընդհանրապես զուրկ էր հարմարություններից, մնալու տեղ չէր, 50 հազարանոցն էլ կարելի էր յոլա տանել։ Փաստորեն այս քաղաքում էլ 70-80 հազար դրամ է պետք, որ կարողանաս նորմալ պայմաններում մնալ։ Ընդ որում մեր հյուրերը գիշերը ժամը 1-ին պիտի հասնեն տեղ, առավոտյան 6-ին հեռանան։

Այցելուները իմանում են այս գները, ուղղակի փախչում են մեր երկրից, իրենք ևս հետաքրքրվեցին, ծանոթացան գներին, համոզվեցին, որ այդպես է, ինձ նամակ էին գրել, թե ի՞նչ է Հայաստանը Ինդոնեզիա՞ է, թե՞ Շրի Լանկա, եթե այդպես է, կես գնով կգնանք ծովափնյա երկիր, օրինակ՝ Վրաստան։

Իհարկե, այսպիսի պայմաններում գուցե հետաքրքրվողներից 1-2-ը գան, բայց 7-8 հոգին հաստատ կհրաժարվեն մեր երկիր այցելել։ Այստեղ լուրջ անելիք կա, մենք պոտենցիալն ունենք, բայց գլխիվայր շուռ ենք տալիս ամեն բան․ փոխանակ կայուն դարձնենք զբոսաշրջությունը, որ բոլոր հետաքրքրվողները գան, հույսներս դրել ենք այդ 1-2 հոգու վրա»,- ասում է Գոռ Թորոսյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ջերմուկցիները մեկ գիշերվա համար 150 հազար դրամ են պահանջում, որովհետև նիկոլի խորհրդի համաձայն իրենք պարզապես ուզում են ապրել: Իսկ այդ գինը տուրիստը կհամաձայնվի վճարել, թե ոչ, զոմբիացած տնատերերին չի հետաքրքրում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930