Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել ենք ստերի հետեւից». Բագրատ սրբազանը Մեղրիում է

Հունիս 28,2024 19:33

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Սյունիքում է:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Խաբեություն ու սուտ է, ճանապարհները ահավոր վատ են: Եթե սա միջպետական ճանապարհ է, մանավանդ մեծ բեռների տեղափոխման համար, իր հասանելիությունը, մատչելիությունը զրոյական աստիճանի վրա է: Էդ բեռները ,որ գալիս են, ինձ թվում է ստիպված են գալիս: Պետք է չափել՝ Իրանից եկող բեռների ծավալը նու՞յնն է մնացել»:

Նա ասաց, որ այս իշխանությունների օրոք նույնիսկ նոր արված ասֆալտը արդեն քանդված է:

Բագրատ սրբազանն ասաց, որ 2021-ի հունվարին է վերջին անգամ եղել Սյունիքում՝ պատերազմից հետո. «Ճանապարհը դեռ չէր հանձնված: Այսօր թե ինչ զգացողություն ունեմ, ասեմ՝ եկել ենք ստերի հետեւից: Սուտը ամեն տեղ է մեր երկրում: Ամեն տեղ ու ամեն ինչի մեջ սուտն է՝ պատկեր, համացանց, զոռով բերեն երկու հոգու ժպտացնեն, որ ինչ լավ է, լավ է մեր կյանքը, երջանիկ: Այս շարժումն էլ ճշմարտության եւ ստի պայքարն է, հիմա ճշմարտությունը եկել է ստի հետեւից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել