Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ ցավով ապրում եմ, տարոսը էն մարդկանց, ովքեր ինձ բերել են էս օրվան, զոմբիները կուտը ուտում են, ապրում». զոհվածի հայր

Հունիս 28,2024 19:55

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Սյունիքում է:

Մեղրիում նախատեսվում է հանրահավաք: Մեղրի բնակիչներից մեկը, խոսելով այն մասին, որ այսպես կոչված սահմանազատումը հաջորդը Սյունիքում են անելու, ասաց. «Մեր կյանքը պատերազմից հետո շատ տխուր է: Սրբազանին հավատում եմ, երեւի թե կստացվի ինչ-որ բան փոխել…Գիտենք, որ Նիկոլը տալու է, խոսք է տվել»:

Մեղրիի բնակիչներից մեկը, որը եկել էր հանրահավաքի, լրագրողների հետ զրույցում ասաց. «Որդիս զոհվել է Շուշիում նոյեմբերի 7-ին, ինքնասպան է եղել, որ գերի չընկնի: Ուզում ենք, որ իշխանությունները փոխվեն, որ գոնե մեր փոքրիկ երեխաները ապագա տեսնեն, էլ էդպիսի կորուստներ չտեսնեն»:

Զոհվածի հայրն էլ հավելեց, որ Փաշինյանի խոստացած ապագային չեն հավատում. «Պատերազմի առաջին օրվանից մինչեւ էսօր ոչ մի ճիշտ, ոչ մի պարյադկա չի եղել: Տղուս երկու հրամանատարները՝ զորամասի ու դասակի հրամանատարները իրանց խաբելով պահել են Շուշիում ու իրենք փախուստի են դիմել, դասակի հրամանատարը Գեւորգյան Հայկն է, Արտյոմ Առաքելյանն էլ ժամանակավոր եկել է կամանդիրին փոխարինել, ասում է՝ իմանայի երեխեքը կզոհվեն, կիջացնեի, իսկ ինքը փախել է դեպի Ստեփանակերտ: Ասում է՝ հրաման է եղել: Տղաներին պիտի իջացնեին հանգստանալու, էդ էլ են խաբել, սաղ խաբել են: Շուշին հանձնված էր, դա 100 տոկոսանոց: Ձորով ազերին մտել է իր զորքով, հարձակվել են ու ժամը 7-ից հետո չնախատեսված հարձակում է եղել հայկական բանակի վրա: Կարենի հետ խոսացել եմ ամսի 7-ին առավոտյան դրանից հետո կապը կար, բայց ինքը չի ուզել կապնվի, որովհետեւ չի ուզել ասի ինքի մեջ է:

Սաղ տվյալները կան: Մինչեւ էսօր մենակ զոմբիներն են իրան հավատում, կոպիտ ասած կուտը ուտում ու ապրում, իսկ մեր համար վսյո ռավնո ա, տղուցս հետո ես մտածելու բան չունեմ: Ինչ ցավով ապրում եմ, տարոսը էն մարդկանց, ովքեր ինձ բերել են էս օրվան, որ իմանան մենք 2020-ից հետո ինչ ձեւ ենք ապրում: Գոնե ուզում ենք փոխվի ղեկավար, որ սիրտներս մի քիչ հանգիստ լինի մեր տղաների համար, չդառնա, որ իրենց ասած՝ զոհվել են հանուն ոչնչի: Մեր տղաները կռվել են, բայց իրենց դավաճանել են, խաբել են ու սպանել՝ ամենադաժան ցավերով: Շատ բաներ գիտեմ: Իրանց մուտիլովչիկ հրամանատարությունը ամեն անգամ խաբում էր: Դատարանում գործերը տված ա, մոտ 2-3 տարի է՝ ոչ մի բան: Մի անգամ զանգել են, երկու հարց են տվել, դրանից հետո փակված է, ոչ մի բան չկա: Էսքան մեղավորներ կան, ո՞ր մեկն է պատժվել: ես իրանից չեմ սպասում ոչ մի բան ու ոչ մի ձեւ: Արդարադատությունը իշխանափոխությունից հետո նորմալ ձեւի կարվի, դա հնարավոր ա: Էն փոսը, որ իրանք փորել են մեր համար, էդ փոսում վաղը իրանք են ընկնելու»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930