Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես բացել Ozon պատվերների հանձնման կետեր և հավելյալ եկամուտ ապահովել

Հունիս 28,2024 17:44

Հայաստանում մարքեթփլեյսերի համբավը շարունակում է աճել։ Նոյեմբերից սկսած բնակիչները կարողանում են գնումներ կատարել Ozon-ից։ Օնլայն առևտուրը հավելյալ հնարավորություններ է ընձեռում գումար վաստակելու համար, օրինակ՝ նոր պատվերների հանձման կետեր գործարկելով: Հոդվածը ներկայացնում է, թե ինչպես է գործում այս բիզնես մոդելը և ինչին է անհրաժեշտ ուշադրություն դարձնել:

Ozon-ի պատվերների հանձնման կետեր բացելը մատչելի և վստահելի բիզնես է, ինչի մասին փաստում է տարբեր երկրների հարյուրավոր ձեռնարկատերերի փորձը:

Ընկերությունը Հայաստանում իր լոգիստիկ ենթակառուցվածքները զարգացնում է 2023 թվականից։ Երևանում գործում է Ozon-ի տեսակավորման կենտրոն, և բնակիչներին հասանելի են առաքման բազմազան տարբերակներ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 10 գնորդից 8-ը նախընտրում է ապրանքը վերցնել պատվերների հանձնման կետերից։ Մինչ օրս հանրապետությունում արդեն բացվել է մոտ 200 կետ, սակայն դեռևս կան բազմաթիվ չներառված շրջաններ։ 

Ozon ֆրանչայզինգ՝ առանց լրացուցիչ վճարների

Ozon-ի հանձնման կետերը բացվում են ֆրանչայզինգի պայմանագրով: Պայմանները նույնն են ԱՊՀ երկրների բոլոր ձեռնարկատերերի համար, բացառությամբ վճարումների և երաշխավորված աջակցության չափի, ինչի մասին կներկայացնենք ստորև։

Ֆրանչայզինգի սխեման լիովին թափանցիկ է։ Ձեռնարկատերը պայմանագիր է կնքում մարքեթփլեյսի հետ, վարձակալում է տարածք և սկսում աշխատել Ozon բրենդի ներքո՝ ընդունելով և հանձնելով ապրանքները: Որևէ անհրաժեշտություն չկա աշխատելու դրամարկղի հետ՝ բոլոր վճարումները կատարվում են առցանց հարթակում։

Եկամուտը հիմնականում կախված է հանձնման կետում մշակված պատվերի քանակից, այն հաշվարկվում է ամսական և փոխանցվում ձեռնարկատիրոջը: Բոլոր թվերը հասանելի են անձնական հաշվում: Հարթակում է նաև կազմվում հաշվետվությունը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Մնում է միայն հարկերը վճարել ու աշխատել։

 Պատվերների հանձնման կետի բացման ծախսերը

Ozon-ի հետ պայմանագիր կնքելու նախապատրաստական փուլում հիմնական ծախսերն են տարածքի վարձակալությունը և կոսմետիկ վերանորոգումը։ Բոլոր պահանջները նշված են բրենդբուքում, որը հասանելի է բոլորին:

Այդ ընթացքում հարթակի ներկայացուցիչն արդեն ակտիվորեն աշխատում է ձեռնարկատիրոջ հետ։ Տարածքային մենեջերն օգնում է ընտրել տարածք, խորհուրդ է տալիս, թե ինչ և ինչպես անել կետը լավագույնս կահավորելու համար և միշտ կապի մեջ է լինում: Միևնույն ժամանակ, մարքեթփլեյսն ամբողջովին անվճար տրամադրում է ցուցանակ և մարքեթինգային նյութերի հավաքածու:

Կետը բացելու համար անհրաժեշտ է նաև կահույք՝ առնվազն աշխատասեղան կամ ստենդ ադմինիստրատորի համար: Անհրաժեշտ է ունենալ հանդերձարաններ և պահեստային դարակներ։ Ձեզ միայն անհրաժեշտ կլինի շտրիխ կոդ սկաներ և համակարգիչ: Անհրաժեշտ չէ գնել նոր սարքավորումներ և սեղաններ․ կարելի է ձեռք բերել նաև օգտագործված:

Կետը բացելուց հետո կարող եք գումար ծախսել հանրայնացման վրա, բայց սա պարտադիր չէ։ Ozon-ը հաճախորդներին կտեղեկացնի, որ իրենց մոտ նոր կետ է բացվել, որտեղից կարող են վերցնել իրենց պատվերները։ Բացի այդ, հասցեն կհայտնվի Яндекс, Google և 2ГИС քարտեզներում:

Ծախսերը պլանավորելիս պետք է հաշվի առնել նաև աշխատակիցներին։ Ozon-ի սպասարկման բոլոր կետերն ունեն նույն աշխատանքային ժամերը՝ 09:00-ից մինչև 21:00: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ կլինեն մեկից ավելի աշխատակիցներ: Բացի այդ, լինում են օրեր, հատկապես զեղչերի ժամանակ, երբ հաճախորդների թիվը մեծ է լինում, սակայն միևնույն ժամանակ հարկավոր է լինում տեսակավորել ստացված պատվերները։ Ուստի Ձեզ հարկավոր կլինեն երկու կամ երեք օգնականներ: Ozon-ը վերապատրաստում է աշխատակիցներին՝ ֆրանչայզիին ազատելով հավելյալ խնդրից:

Հարկ է նշել նաև եկամտային հարկը, որի չափը կախված է ընտրված հարկային համակարգից։ Այսքանը: Պատվերների տեղափոխումն իրականացվում է Ozon-ի կողմից, հանձնման կետերի սեփականատերերը դրա համար չեն վճարում։ 

Ինչպե՞ս են գումար վաստակում պատվերների հանձնման կետերի սեփականատերերը:

Չնայած ֆրանչայզինգի պարզությանը, սկզբում ծախսերը կարող են բավականին լուրջ թվալ։ Այդ իսկ պատճառով հարթակը երաշխավորված աջակցություն է տրամադրում վեց ամսվա ընթացքում առաջին պատվերի հանձման օրվանից․ հայաստանյան ձեռներեցները կարող են ստանալ ընդհանուր մինչև 2,500,000 ՀՀ դրամ։ Սա վարկ չէ, գումարը մարել պետք չէ, եթե կետը գործի առնվազն ինն ամիս: Գումարը կարող եք ծախսել կետի զարգացման և առաջխաղացման վրա, որպեսզի այն ավելի արագ հասնի ինքնածախսածածկման։

Յուրաքանչյուր ամիս Հայաստանից Ozon կետերի սեփականատերերը մշակված պատվերների համար պարգևատրվում են հանձնման կետի շրջանառության 3,7%-ի չափով։ Կարող եք չսահմանափակվել այս ամենով և հավելյալ գումար վաստակել՝ ընդունելով պատվերներ վաճառողներից և այլ լոգիստիկ ընկերություններից: Հայաստանյան ձեռնարկատերերը, որոնք վաճառք են իրականացնում մարքեթփլեյսում, պետք է ապրանքները տեղափոխեն Ozon-ի պահեստ։ Դա կարելի է անել նաև հանձնման կետերի միջոցով:

Ռիսկի գործոն

Քանի որ հանձնման կետի եկամտի հիմնական աղբյուրը պատվերներից առաջացած տոկոսն է, անհրաժեշտ է հաշվի առնել այս գործոնը դեռևս տարածքի ընտրության փուլում: Պետք է ընտրել ամենաակտիվ երթևեկելի վայրերը՝ հասարակական տրանսպորտի կանգառների, դպրոցների, մանկապարտեզների, համալսարանների, գրասենյակների, առևտրի և զվարճանքի կենտրոնների մոտակայքը: Մարդկանց պետք է հարմար լինի վերցնել ապրանքը հանձնման կետից: Գովազդը նույնպես կարող է օգնել նոր հաճախորդների ներգրավման գործում։

Երկրորդ կարևոր գործոնը կադրերի հոսունությունը։ Հարցն առավել արդիական է դառնում, եթե շուկայականից ցածր աշխատավարձ եք սահմանում։ Աշխատակիցների համար գրավիչ միջավայր ստեղծելը կարևոր է, բայց պետք է նաև համոզվել, որ հանձնման կետը մնում է շահութաբեր: 

Այսօր մարդիկ մարքեթփլեյսերից գնում են տարբեր իրեր՝ հողաթափերից մինչև 3D տպիչներ: Բայց նույնիսկ այն ձեռնարկատերերը, ովքեր ոչինչ չեն արտադրում կամ վաճառում, կարող են գումար աշխատել հարթակում: Պատվերների հանձնման կետ բացելը հեռանկարային բիզնես գաղափար է, որը կարող է հեշտությամբ իրականություն դառնալ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել Ozon-ի կայքում։

Armenian PR Association

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930