«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հետ Սյունիքում է:
Բագրատ սրբազանին շատ ջերմ ողջունեցին Վայքում:
Կարդացեք նաև
Արթուր Սարգսյանն ասաց, որ պայքարի սկիզբը ոնց դրվել է, այդպես էլ շարունակվում է. «Եկեք չմոռանանք, որ 2021-ին հենց սյունեցիներն էին, որ Շուռնուխը հանձնելուց առաջինը ոտքի կանգնեցին ու աննախադեպ քայլ եղավ. 5 համայնքի ղեկավար միաձայն հայտարարություն ստորագրեցին ու ասացին, որ դեմ են այս դավաճան իշխանություններին: Սյունեցիները հենց այն առաջինն էին, որ համայնքի ղեկավարների գլխավորությամբ դուրս եկան եւ որդու տղուն, թե մարդու որդուն չթողեցին մտնի Սյունիք»:
Նա ասաց, որ Սյունիքի ոգին երբեք չի կարող կոտրվել. «Եթե Սյունիքի ոգին կոտրվի, նշանակում է Հայաստանն է կոտրվել, Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, երբեք չի կարող կոտրվել: Ժամանակը ամեն ինչ ցույց կտա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ