Լրահոս
Օրվա լրահոսը

Անթէ Եոզիչը նշանակուեցաւ Հայաստանում ու Վրաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նուիրակ

Հունիս 28,2024 16:46

Vaticannews. Ֆրանչիսկոս Պապը Գերապայծառ Անթէ Եոզիչը նշանակեց Վրաստանի ու Հայաստանի հանրապետութիւններուն մօտ Առաքելական Նուիրակ։ Ան կը յաջորդէ Գերապայծառ Խօսէ Ավելինօ Պեթանքուրին ու մինչեւ օրս կը վարէր Պիելոռուսիոյ մօտ առաքելական նուիրակի պաշտօնը։

Ուրբաթ` 28 Յունիս 2024ին Ֆրանչիսկոս Պապը Գերապայծառ Անթէ Եոզիչը նշանակեց Վրաստանի ու Հայաստանի հանրապետութիւններուն մօտ Առաքելական Նուիրակ։ Ան կը յաջորդէ Գերապայծառ Խօսէ Ավելինօ Պեթանքուրին ու մինչեւ օրս կը վարէր Պիելոռուսիոյ մօտ առաքելական նուիրակի պաշտօնը։

1967 ծնունդ Խրուաթ Գերապ. Եոզիչը 1999 թուականէն ի վեր պաշտօնավարած է Սուրբ Աթոռի դիւանագիտական ծառայութեան ասպարէզէն ներս։ Ան ծառայած է Հնդկաստանի, Ռուսիոյ դաշնութեան եւ Ֆիլիփինեան կղզիներու առաքելական նուիրականութիւնն մէջ, հուսկ և տասը տարի Հոնք Քոնկի մէջ՝ որպէս Չինաստանի Սուրբ Աթոռի ուսումնական առաքելութեան ղեկավար:

2019 թուականին կը նշանակուի Փղոսկրեայ Ափունքի մօտ առաքելական նուիրակ և Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս, սակայն թիրախ կը դառնայ ճանապարհային պատահարի մը որուն բերումով ստացած վնասուածքներու հետեւանքով չի կարողանար օծուիլ եւ ստանձնել իր պաշտօնը։ Երկարատեւ բուժումէ ետքը եւ COVID-19 համաճարակի պատճառով Ան եպիսկոպոսական օծումը կը ստանայ 2020 թուականի սեպտեմբերի 16-ին։

Ռոպէր Աթթարեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930