Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ցինիկության համաշխարհային առաջնությունում ԵԽԽՎ-ն միջազգային կառույցներում առաջատարների խումբը գլխավորեց»․ Արմեն Աշոտյան

Հունիս 28,2024 16:01

«Ցինիկության համաշխարհային առաջնությունում ԵԽԽՎ-ն միջազգային կառույցներում առաջատարների խումբը գլխավորեց։ Ժամանակին դա արժեքների հարթակ էր, հիմա՝ քաղաքական շահերի։ Ժամանակին ՀՀ իշխանությունները Ադրբեջանի դեմ էին այնտեղ պայքարում, հիմա՝ սեփական ժողովրդի»․ այսօր դատարանում, լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ի ընդունած՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների եւ կատարման մասին բանաձեւի մասին հարցին, որում բարձր է գնահատվել ոստիկանության բարեփոխումները եւ գործելաոճը։ Նաեւ պնդում կա. «Վեհաժողովը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանում վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած որոշ հանրահավաքներ բռնի բնույթ են ստացել, երբ ցուցարարները փորձել են բռնի կերպով ներխուժել կառավարական շենքեր»:

ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի մասին հարցին էլ Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «ԵՄ-ում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Աշոտյանի գործով նիստն այսօր հետաձգվեց․ երկու վկաները հարգելի պատճառներով չէին ներկայացել դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Բորիանա Աբերգը, որը ներկայացնում էր Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930