«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շահերի հաշվին բերելու է մեր աշխարհաքաղաքական նպատակների, խնդիրների իրականացմանն ու լուծմանը, ուրեմն, շատ նորմալ է․ այն գազանությունները, որոնք հանձնարարվում են, կազմակերպվում են Նիկոլի կողմից եւ իրականացվում են կարմիր եւ սեւ բերետներ հագնող կենդանիների կողմից, մեզ մոտ դրանք ընդհանրապես չեն նշվելու»,- սա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի բնութագիրն է ԵԽԽՎ-ի ընդունած՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների եւ կատարման մասին բանաձեւի, որում բարձր է գնահատվել ոստիկանության բարեփոխումները եւ գործելաոճը։
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով նիստից առաջ, լրագրողները Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցին՝ հունիսի 12-ի դեպքերի ֆոնին, երբ ոստիկանությունն անակնկալ ձեւով հատուկ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարների դեմ, ինչպե՞ս կգնահատի ԵԽԽՎ այս բանաձեւը։
Աննա Մկրտչյանը զուգահեռներ տարավ հարեւան Վրաստանի հետ, որտեղ նույնպես հակակառավարական ցույցեր են եւ նույն ԵԽԽՎ-ն, եվրոպական այլ կառույցներ, խստորեն դատապարտել են ոստիկանների գործողությունները․
«Մեր հարեւան պետությունում 35 նռնակ չեն նետել ցուցարարների վրա, բայց դատապարտում են ոստիկանների գործողությունները, մեզ մոտ՝ ոչ, դատարանում խոսքի համար ազատությունից զրկված, հետագայում սպանված Արմեն Գրիգորյանի մասին, իհարկե խոսք չկա, 100-ավոր քաղբանտարկյալների մասին էլ անդրադարձ չի լինելու»։
Կարդացեք նաև
Աննա Մկրտչյանի գնահատմամբ, այսպիսով իրենք ցույց են տալիս, որ չեն պատրաստվում մեր իրավունքների, ազատությունների ու շահերի համար պայքարել եւ սա մեզ համար ցուցիչ է, որ այդ ամենի համար պետք է պայքարենք մենք։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ