Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Եվրամիությանը լիարժեք անդամակցելը մեր ռազմավարական նպատակն է

Հունիս 28,2024 15:22

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 27-ին հանդիպել է Էստոնիայի նախագահ Ալար Քարիսի հետ: Հանդիպմանը հաջորդել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը:

Էրդողանը հայտնել է իր գոհունակությունը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ ամյակին էստոնական պատվիրակության Թուրքիա կատարած այցի կապակցությամբ:

Թուրքիայի նախագահը, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների մասին քննարկումներին, նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են իրենց կամքը դրանց զարգացման ուղղությամբ արվելիք քայլերի մասով:

Ըստ Էրդողանի՝ Թուրքան և Էստոնիան համագործակցության բոլոր ոլորտներում ունեն այն զարգացնելու ներուժ:

«Մենք կարող ենք էլ ավելի շատացնել 429 մլն դոլարի հասած մեր առևտրաշրջանառությունն ու փոխադարձ ներդրումները»:

Էրդողանն ընդգծել է, որ ամենակարճ ժամանակահատվածում Թուրքիայում անցկացվելու է 2023-ին երկու երկրների միջև ստեղծված «Տնտեսական և առևտրային համատեղ կոմիտեի» 1-ին նիստը:

Նրա համոզմամբ՝ նիստի շնորհիվ կհստակեցվի տնտեսական և առևտրային հարաբերություններում ձևավորվելիք նոր ճանապարհային քարտեզը:

Թուրքական պետության կառավարության գլուխը խոսել է երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտում հիմնված համագործակցության մասին, որը ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ պետություններ լինելու շրջանակում:

«Ռազմարդյունաբերության ոլորտում հիմնված առկա համագործակցությունը կարող ենք զարգացնել հստակ ծրագրերի միջոցով»,-հավելել է նա:

Էրդողանն ընդգծել է նաև, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցերի:

«Ինչպես նշում ենք ամեն պատեհ առիթով, Եվրամիությանը լիարժեք անդամակցելը մեր ռազմավարական նպատակն է: Ակնհայտ է, որ միության կողմից Թուրքիայի նկատմամբ նույն տեսանկյունից մոտեցումը բխում է մեր ընդհանուր շահերից:

Ես հավատում եմ, որ այս ընկալման հիմքով Էստոնիան շարունակելու է աջակցել Թուրքիային՝ ավելի մեծացնելով այդ աջակցությունը: Իմ ակնկալիքի մասին ևս այս առիթով կիսվել եմ պարոն Քարիսի հետ»:

Ուկրաինայում ընթացող ռազմագործողությունների մասին ունեցած քննարկումների վերաբերյալ խոսելիս էլ՝ հայտնել է, որ ևս մեկ անգամ ընդգծվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անկախության նկատմամբ Թուրքիայի աջակցության մասին:

«Ուկրաինայում տեղի ունեցող ավերածությունների մեկ պահ առաջ ավարտվելը, կողմերի համար արդար և վերջնական լուծման հասնելը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով: Այդ առումով մենք կողմերին ենք ներկայացնում մեր առաջարկությունները: Մենք նաև շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ Ռուսաստանի այն նախաձեռնությունները, ինչի շնորհիվ նա դուրս է թողնվել, չեն տալու իրենց ցանկացած արդյունքները»:

Էրդողան-Քարիս քննարկումների օրակարգից դուրս չի մնացել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Թուրքիայի նախագահը հերթական անգամ Գազայում տեղի ունեցողը որակել է Իսրայելի կողմից իրականացվող դաժանության դրսևորում, որը շարունակում է մնալ իրենց օրակարգում:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ իր որակմամբ՝ Գազայում Իսրայելի կողմից իրականացվող կոտորածը ոչ միայն սպառնում է տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային անվտանգությանը:

«Գազայում տեղի ունեցող այս բարբարոսության պատասխանատուները վաղ թե ուշ պատասխան են տալու միջազգային իրավունքի առաջ: Ես ցանկանում այստեղից ևս մեկ անգամ հայտարարել, որ մենք շարունակելու հետևողական լինել այս հարցին»:

Էրդողանը հայտարարել նաև է, որ Գազայում տիրող հումանիտար վիճակի բարելավման համար առաջնահերթություն է անհապաղ հրադադարի հաստատումն ու հումանիտար բեռների մուտքն այդ հատված:

«Այս առումով, որպես Թուրքիա, շարունակելու ենք անել ամեն հնարավոր բան»:

Թուրքիայի առաջնորդը կրկնել է նաև Պաղեստինի հարցի վերջնական լուծման վերաբերյալ Թուրքիայի ունեցած պաշտոնական դիրքորոշումը. այն է՝ 1967-ի սահմանների համաձայն՝ սուվերեն Պաղեստին պետության ստեղծումը, որի մայրաքաղաքը լինելու է Արևելյան Երուսաղեմը:

Բացի այդ նա միջազգային հանրությանը հրավիրել է Գազայի և Պաղեստինի իրավիճակի հանգուցալուծման նպատակով գործի դնել իրենց ունեցած հնարավորությունները:

«Միջազգային հանրությունն արդեն պետք է գործի դնի իր ազդեցությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930