ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) ծրագրի շրջանակում 20 արեւային ջրատաքացուցիչ է տրամադրվել Գեղարքունիքի մարզի անապահով տնային տնտեսություններին։
Ծրագրի շնորհիվ շուրջ 50 բնակիչների համար նվազել են էներգիայի օգտագործման ծախսերը եւ նրանք կունենան մաքուր եւ կանաչ էներգիայի հասանելիություն:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերին տրամադրել է նաեւ 120 կոմպլեկտ էլեկտրական հովիվ։ Էլեկտրական ցանկապատը պատնեշ է, որն օգտագործում է էլեկտրական ցնցումներ՝ կենդանիներին տարածքը լքելուց հետ պահելու նպատակով:
«ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից եւ նպատակ ունի բարելավել Հարավային Կովկասում հակամարտություններից տուժած համայնքների կենսապայմանները, նպաստել շահառուների սոցիալ-տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը եւ բարձրացնել մարդկային անվտանգության մակարդակը:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east