Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ և չին հետազոտողները մտքեր փոխանակեցին «Համաշխարհային անվտանգություն. հեռանկարներ Երևանից և Պեկինից» սեմինարի ընթացքում

Հունիս 28,2024 14:56

2024թ. սեպտեմբերի 27-ին «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը հյուրընկալեց Խաղաղության և զինաթափման Չինաստանի ժողովրդական ասոցիացիային: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը և Խաղաղության և զինաթափման Չինաստանի ժողովրդական ասոցիացիայի Գլխավոր քարտուղար Յանճուան Անը ներկայացրեցին կազմակերպությունների գործունեությունը, քննարկեցին հնարավոր համագործակցությունը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ «Համաշխարհային անվտանգություն. հեռանկարներ Երևանից և Պեկինից» սեմինարը: Որի ընթացքում պարոն Յանճուան Անը ներկայացրեց Չինաստանի արտաքին քաղաքականությանը և անվտանգային հարցերին վերաբերող առաջնահերթ խնդիրները: Նա անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին:

Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի ղեկավար պարոն Արմեն Զաքարյանը խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային հիմնախնդիրների մասին: Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Իրանագիտության բաժնի ղեկավար, ք.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց Հայաստանի ու Իրանի մոտեցումները տարածաշրջանային նոր մարտահրավերներին: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի խորհրդական ք.գ.թ. Անահիտ Պարզյանը նշեց թվայնացման ոլորտում հայ-չինական համագործակցության հնարավոր ուղիները: Ք.գ.թ., դոցենտ Մհեր Սահակյանը հանդես եկավ հայ-չինական հարաբերությունների զարգացման շուրջ առաջարկություններով:

Հայկական կողմը մանրամասն ներկայացրեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումն ու դրա հետևանքները: Քննարկմանը մասնակցում էին նաև Խաղաղության և զինաթափման Չինաստանի ժողովրդական ասոցիացիայի Եվրոպայի և Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Ճիա Փինը, Ընդհանուր հարաբերությունների բաժնի փոխտնօրեն Սուն Բովենը, հետազոտող Ջաո Սուեն, Չինաստանի հայկական ուսանողական միության նախագահ Հայկ Գեղամյանը և այլ հետազոտողներ, դիվանագետներ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930