Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 25-ին ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում ստացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացված հաղորդումը, որ Քաղաքաշինության կոմիտեի եւ «ԱՐՍԵՎ» ՍՊԸ-ի միջեւ 2020թ. կնքվել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի, կապալառուն իրականացնում է Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ բնակավայրի մոդուլային տիպի դպրոցի կառուցապատման աշխատանքները՝ 685.000.000 դրամի չափով:
Կնքված համաձայնագրերով նախատեսված աշխատանքների պահից մինչև օրս ներկայացրել է 12 կատարողական ակտ եւ դրական եզրակացության արձանագրության հիման վրա վճարվել է դրանց դիմաց:
Ըստ մեր աղբյուրի, Քաղաքաշինության կոմիտեի մասնագետների կողմից ուսումնասիրվել են բոլոր կատարողական ակտերը և հայտնաբերվել են պայմանագրի անբաժանելի մաս կազմող նախահաշիվ-ծավալաթերթով նախատեսված աշխատանքների հավելագրում՝ ավելի քան 37.000. 000 դրամի չափով:
Հունիսի 17-ին ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ամփոփագիրը եւ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժին:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի էջից, որի 2021-ի օգոստոսի 16-ի հաղորդման համաձայն՝ «Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի Վ․ Բարեղամյանի անվան հիմնական դպրոցի շինարարությունը, որն իրականացվում է պետական միջոցների հաշվին, մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերից եւ ավարտին կհասցվի 2023 թվականի ընթացքում։ 2021 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ արդեն ավարտին են հասցվել դպրոցի հին շենքի քանդման, հիմքերի եւ ապաստարանի կառուցման աշխատանքները եւ այժմ ընթանում են պատերի կառուցապատման աշխատանքները: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է մոտ 600 միլիոն դրամ»: