«Ազատություն». Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Բայրամովն ու Կոբախիձեն քննարկել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և մի շարք այլ ռազմավարական կարևոր հարցեր, ընդգծել, որ նավթագազային և տրանսպորտային հաղորդակցության այնպիսի խոշոր նախագծերի իրականացումը, ինչպիսին է, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, նպաստում են տարածաշրջանային զարգացմանը, խաղաղությանը և կայունությանը։
Կողմերը նշել են նաև Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը երկու երկրների տարածքով անցնող տրանսպորտային միջանցքի արդյունավետության, մրցունակության և տարանցիկ ներուժի բարձրացման տեսանկյունից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: