Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժին ՌԴ զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի փորձել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ուղեկալի տարածքում խախտել սահմանը:
Պարզվել է, որ նա Արաքս գյուղի բնակիչ Ա. Գ.-ն է, որը մոտեցել էր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ուղեկալի անցակետին եւ սահմանապահներին հայտնել, որ փորձում է անցնել սահմանը ու բարձրանալ Արարատ լեռը:
Ըստ մեր աղբյուրի, Ա.Գ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ կանեփանման զանգված: Քաղաքացին ասել է, որ դա իրեն է պատկանում, չորացրել, մանրացրել եւ պահել է իր անձնական օգտագործման համար:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն: