Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական ինչպիսի՞ մտածողութեան արդիւնք է սա, որ կ’այրէ ետդարձի բոլոր կամուրջները, նոյնիսկ արցախահայութեան վերադարձի իրաւունքը յեղյեղուկ կը դարձնէ». «Գանձասար»

Հունիս 28,2024 11:50

Ըմբռնելով աշխարհաքաղաքական զարգացումներուն պարտադրած ներկայ վիճակն ու Հայաստանի ծանր կացութիւնը, անհաւատալի կը թուին Հայաստանի վարչապետին կողմէ հնչող անպատասխանատու այն արտայայտութիւնները, որոնք ողջ ժողովուրդի մը պայքարը կ’արհամարհեն ու թշնամին կ’արդարացնեն։

Ատրպէյճանի ցեղասպանական արարքը արդարացնելու փորձ չէ՞ր միթէ Հայաստանի վարչապետին արտայայտութիւնը. այն վարչապետին, որ ընտրուած էր պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը. . . ։

Խաղաղութեան համաձայնագիրի քողին տակ Ատրպէյճանի ոճրային արարքները հայութեան վերագրելը կամ անգիտութեան, կամ ալ հայկական Արցախի գոյութիւնը ծանր բեռ համարելու հիւանդագին մտածողութեան արդիւնք է։

Պետական ինչպիսի՞ մտածողութեան արդիւնք է սա, որ կ’այրէ ետդարձի բոլոր կամուրջները, նոյնիսկ արցախահայութեան վերադարձի իրաւունքը յեղյեղուկ կը դարձնէ ու թշնամիին կը հրամցնէ հայութեան ստորացման վկայականը, իբրեւ թէ պատերազմի վտանգը հեռացնելով։

Այդ ո՞ր խաղաղութիւնն է, որ կը հիմնուի միակողմանի իրաւունքներու վրայ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Գանձասար» շաբաթաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930