Ինչո՞վ բացատրել Արցախ անունը լսելիս Փաշինյանի ընկնավորվելը՝ բառի փոխաբերական իմաստով: Ընդոծին ատելություն կա այս տղայի մոտ Արցախի եւ արցախահայության նկատմամբ: Այլապես ի՞նչին վերագրել Արցախի պետական ու ռազմական ղեկավարների պատանդառված վիճակի վերաբերյալ նրա քար-լռությունը: Տպավորություն է, որ ադրբեջանական բանտում նրանց նվաստացման մեջ մնալը Նիկոլի սրտով է, բայց, միաժամանակ, նրա սրտով չէ, որ նախագահ Սամվել Շահրամանյանը Երեւանում է, ողջ-առողջ, առավել եւս՝ որ նա Արցախի ներկայացուցչական տուն է մտնում, հանդիպում տարբեր մարդկանց, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հետ, լրագրողներ ընդունում, ասուլիս տալիս:
Ավելի անհանդուրժելին՝ Շահրամանյանը ծառայողական մեքենա ունի եւ, պատկերացնո՞ւմ եք, վարորդ ու թիկնապահ: Կույր ատելություն բռնատեղահանված բոլոր արցախահայերի նկատմամբ, որոնք արդեն, հուրախություն իրեն եւ յուրայինների, քոչում են Մայր հայրենիքից:
Օրերս երեւան եկավ, որ Նիկոլը անբացատրելի ատելություն ունի նաեւ, ինչպես Արարատ սարի, Էրկրի, Հայոց պատմության, Հայ եկեղեցու, այնպես էլ հայկական քանդակագործության հրաշալիքի՝ խաչքարի նկատմամբ: Ատելավառ այդ ոգին հիշեցնում է Հին Աշխարհի ամենաքստմնելի դեմքերից մեկին՝ Ներոն կայսրին՝ Կլաուդիուս կայսեր որդեգրին, որ կրակի տվեց Հռոմը՝ հրձիգության մեղքը գցելով քրիստոնյաների վրա:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում