«Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց համար անընդունելի է իշխանությունների վարած ազգուրացման, արցախուրացման, միակողմանի զիջումների, պարտվողական, անողնաշար քաղաքականությունը»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։
«Երբ հարևան պետության ղեկավարը նվաստացնում է ՀՀ-ն ներկայացնող մարդու որդուն, ոչ մի ձայն, ոչ մի պատասխան չի լսվում։ Ես հիշում եմ, սրբազանը Հանրապետության հրապարակում, հանրահավաքներից մեկի ժամանակ դիմեց ասելով, որ տղա եղեք, դուխ ունեցեք, վեր կացեք և պատասխանեք, չէ որ դա միայն ձեզ չի վերաբերվում, Ալիևն այդ վիրավորանքներն ուղղում է նաև հայ ժողովրդին։ Բայց ի՞նչ ակնկալես մեկից, ում համար Արցախը ոչ մի արժեք չունի, ի՞նչ սպասես մի անձնավորությունից, որը գենետիկ ատելություն է տածում հայ ժողովրդի նկատմամբ, ում համար կառավարության արտաքին գերատեսչության կայքում ջնջված է մի ողջ սերնդի հերոսական դարաշրջան՝ Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանությունն այլընտրանք չունի, պետք է հեռացնել նրան:
«Նրանց համար կա ֆիքսած երկու արժեք՝ փող և փոր։ Արագ հարստանում են, քանի որ չեն հասցնի իրականացնել իրենց մանկական երազանքները և արագ փորակալում են, քանի որ այդտեղ էլ ի ցույց են դնում որկրամոլության տենդը, որն իրենց մեջ դրված է»,- հայտարարեց բանախոսը։
Ըստ Խաչիկ Գալստյանի, Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հաջորդ զիջումը Ալիեւին լինելու են Վերին Ոսկեպարի, Տիգրանաշենի, այսպես կոչված, անկլավների հանձնումը, բայց նույնիսկ սրանով չի ավարտվելու, քանի որ Ադրբեջանը պաշտոնական քարոզչության է հասցրել «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը:
Կարդացեք նաև
Խաչիկ Գալստյանի վերլուծությամբ, Ադրբեջանի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ընտրատեղամասեր են լինելու նաեւ հայաթափված Արցախում, Սյունիքից բռնազավթված տարածքներում, այդպիսով իրավաբանորեն լեգիտիմացնելով այդ տարածքների՝ Ադրբեջանի կազմում գտնվելը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ