Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 12-ի դեպքերով ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել. Սերգեյ Հարությունյան

Հունիս 27,2024 22:30

Հայաստանում խտրական արդարադատություն է իրականացվում. այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասաց  փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Գործ ունենք խտրական արդարադատության հետ․ ոչ Աշոտ Սիմոնյանի դեպքով, երբ ոստիկանների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվեց ԱԺ պատգամավորը, ոչ ԱԳՆ-ի դեպքով, երբ սադրանքների հետևանքով մարդկանց նկատմամբ անհիմն ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին և 29 անձ ձերբակալվեց, ոչ հունիսի 12-ի դեպքով, երբ կազմակերպված սադրանքների հետևանքով անհամաչափ ուժ կիրառվեց, մարդիկ բռնության, ծեծի ենթարկվեցին, նաև հատուկ աննախադեպ միջոցներ կիրառվեցին, որոնք ցույցեր ցրելու համար չեն նախատեսված, այլ ահաբեկիչների դեմ պայքարելու, չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք է առաջադրվել։ Բայց և ԱԳՆ-ի դեպքով ունենք կալանավորված ու ձերբակալված անձինք, և հունիսի 12-ի դեպքով»,- մանրամասնեց փաստաբանը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930