Շարժման քաղաքակրթական պայքարը բերելու է քաղաքական փոփոխությունների. սուրբ Աննա եկեղեցու բակում, համակիրների հետ հանդիպման ժամանակ, իր ելույթում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
«Թիրախը մեկն է՝ ազատագրություն չարիքից եւ դա քաղաքական լուծում է: Մեր պայքարը բարձր արժեքով է լինելու, անընդհատ մեզ փողոց քաշելը եւ փողոցում կռվելը՝ այն արժեքներով, որ ունի չարիքի իշխանությունը, թույլ չենք տալու»,- ասաց սրբազանը:
Նա առաջիկա ծրագրերի մասին չցանկացավ մանրամասներ ասել, բայց հավաստիացրեց՝ գործելու ենք համախումբ:
Նաեւ տեղեկացրեց՝ ստեղծվել է քաղաքական դաշտը՝ խորհրդի տեսքով, խոսնակների ինստիտուտը, համակարգող խորհուրդը. «Փորձել ենք հնարավորինս ներառական լինել եւ ներգրավվել բոլորին, ովքեր շարժման դավանած արժեքներին հավատում են, անկախ նրանից՝ մեզ սիրում են, թե՝ ոչ: Մենք արժեքներով պիտի կապված մնանք իրար հետ»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ