Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

Հունիս 27,2024 21:40

Ակբա Բիզնես ակումբում գործարարները քննարկել են բիզնեսում մարքեթինգի դերն ու վերջինիս ընձեռած հնարավորությունները, ստեղծել մարքեթինգային ռազմավարության մոդել, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր, քննարկել նոր բիզնես գաղափարներ։

Ակբա Բիզնես ակումբի հյուրը «MAROG» ընկերության հիմնադիր-տնօրեն, մարքեթինգային հաղորդակցության և կառավարման մասնագետ Մագդա Մարկոսյանն է, ով Ակբա Բիզնես ակումբի անդամների հետ առանձնացրել է ոլորտի թրենդներն ու մոդելները,  խոսել մարքեթինգի առանձնահատկություններից։

«Այս հանդիպման առանձնահատկություններից մեկն այն է, որ գործարարները «փորձնական» բիզնեսի վրա ստեղծել են մարքեթինգային ռազմավարություն և ստացված գիտելիքները կիրառելու են իրենց բիզնեսներում։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո մենք ունենում ենք նոր գործընկերային կապեր և համագործակցություններ. բիզնեսները հնարավորություն են ունենում ընդլայնել կապերը, ինչպես նաև քննարկումների ընթացքում առաջացած գաղափարները հետագայում վերածել նոր բիզնես գաղափարների»,- նշել է  Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմի ղեկավար Արմինե Թումանյանը։

«Մարքեթինգը բիզնեսի շարժիչ ուժն է, և եթե մենք չենք դիտարկում այն կառավարման և ռազմավարական տեսանկյունից, ապա բախվելու ենք  շարունակական կրկնվող խնդիրների։ Մեր նպատակն է հասկանալ, թե ամեն կազմակերպություն իր տեսանկյունից ինչ խնդիրների առաջ է կանգնած, ինչ նպատակներ ունի, որի շրջանակում ինչ ռազմավարություն պետք է մշակվի: Ակբա Բիզնես ակումբը համայնքաշինության լավ օրինակ է և ես հավատում եմ, որ այս ֆորմատը երկու-երեք տարի հետո կարող է մեծ ազդեցություն ունենալ ոլորտում և կլուծի մեծ խնդիրներ»,- նշել է «MAROG» մարքեթինգային ընկերության հիմնադիր և տնօրեն Մագդա Մարկոսյանը։

Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնեց այս ձևաչափով բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

  • մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
  • դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
  • օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
  • առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։

Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930