Այս օրերին եղել են բազմաթիվ հանդիպումներ, որոնք շատ կարևոր են. սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սուրեն Պետրոսյանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ հանդիպում եղե՞լ է, ի՞նչ է մտածում սրբազանը նրա հարցազրույցի եւ տված պարզաբանումների մասին:
«Սուրենի հետ չեմ հանդիպել, քանի որ Ոսկեպար է գնացել այդ ընթացքում։ Հարցազրույցից առաջ ենք հանդիպել։ Ինձ համար դժվար հարց է դա՝ մարդկայնորեն էլ։ Եթե քաղաքական գործիչները այս կամ այն հաշիվներն ունեն, ինձ համար դրանք չկան։ Կա այն, ինչ առկա է։ Սուրենի հետ մենք ամիսներով ճամփա ենք անցել։ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, ինձ համար դա բարոյական չէ։ Այդուհանդերձ, շարժումը շարունակվում է և ովքեր ցանկանում են շարժման առաջնորդ լինել, մաս լինել, միշտ կարող են ներկա լինել, որևէ խնդիր չկա։ Ինձ համար ամեն ինչից առավել բարոյական հարց է որևէ գնահատական տալը»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ճշտող հարցին՝ Սուրեն Պետրոսյանը հիմա հանդիսանո՞ւմ է շարժման առաջնորդից, սրբազանը պատասխանեց․ «Կվերադառնա, կխոսենք։ Չեմ կարծում, որ դա այդքան մեծ հարց է»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ