Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե, Ադրբեջանն ու Թուրքիան, ենթադրենք, ազնիվ էին, ու ասում էին, որ փակում են ճանապարհը հակամարտության պատճառով, ինչո՞ւ հիմա չեն բացում». Հրանտ Միքայելյան

Հունիս 27,2024 21:21

«Ինքնախաբեություն է մտածել, թե Հայաստանի շրջափակված վիճակը պայմանավորված է արցախյան հակամարտությամբ». «APRI Armenia» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայկական հետազոտական ինստիտուտի տնօրեն, «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիր, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կան ընդունված ռազմավարական նշանակության որոշումներ, և պատշաճ վերլուծության դեպքում Հայաստանում կգիտակցեին խնդրի ամբողջ խորությունը՝ հասկանալով, որ Հայաստանի պետականության լինելիությունն է դրված հարցականի տակ:

«Այսպիսով՝ Արցախի հանձնումով այս հարցը լուծում չունի և, հետևաբար, Արցախն այս պահի դրությամբ, ժամանակավոր ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն, ճանապարհները Հայաստանի համար չեն բացում: Եթե, Ադրբեջանն ու Թուրքիան, ենթադրենք, ազնիվ էին, ու ասում էին, որ փակում են ճանապարհը հակամարտության պատճառով, ինչո՞ւ հիմա չեն բացում»,- ասել է Միքայելյանը:

«Հայկական ալիք»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930