«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հուլիսի 3-ին պատրաստվում է հանդիպման հրավիրել քաղաքական դաշտի բոլոր ուժերին. այս մասին շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում:
«Հանդիպման կկանչենք նրանց, որոնք ի սկզբանե եղել են։ Հավանաբար այդ ուժերով քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի, ձեւաչափը կորոշենք։ Դա արվելու է, որպեսզի ներգրավվածության աստիճանը մեծանա: Հանդիպել ենք, շատերին ենք հանդիպել, ոմանց ակնկալիքները, շահերը կարող են այլ լինել»,- հավելեց նա։
«Եկեղեցին այս ճգնաժամային իրավիճակում չէր կարող անտարբեր մնալ»,-ասաց սրբազանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետդեպի զեկույցին՝ հավելելով, որ զեկույցին ծանոթ չէ, ուստի, եթե կան անձնապես իրեն վերաբերվող դրվագներ, չի կարող արձագանքել, միայն նման ընդհանուր բնութագիր կարող է տալ:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան սրբազանը նաեւ ասաց, որ հնարավոր է առաջիկա օրերին մեծ հանրահավաք կազմակերպեն:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ