Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել 12-13-րդ դարերով թվագրվող Քոբայրի վանական համալիրի պատերին

Հունիս 27,2024 19:00

Արձանագրված իրավախախտման դեպքով  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։

Նկարում պատկերված հուշարձանը 12-13-րդ դարով թվագրվող Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատունն է՝ «ժամանակակիցների նկարազարդումներով»։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցներն են հերթական շրջայցի ընթացքում արձանագրել, որ միջնադարյան կառույցի  պատերին անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել։ Արձանագրված իրավախախտման դեպքով  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ կատարվածին իրավական գնահատական տալու համար։

Ցավոք նմանօրինակ դեպքերը քիչ չեն․ Սույն թվականի հունիսի սկզբին էլ  գրառումներ էին հայտնվել Երևան-Գառնի ճանապարհին՝ Ողջաբերդ գյուղի տարածքում  գտնվող «Չարենցի կամար» հուշարձանի վրա, որը մաքրվել է  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների լաբորատորիայի աշխատակիցների ջանքերով։

Տեղեկացնում ենք, որ Հանրապետության  հուշարձանների տարածքում  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների աշխատակիցները սահմանված գրաֆիկով   իրականացնում են շրջայցեր, սանմաքրման աշխատանքներ, խիստ խնդրահարույց դեպքերում գործակցելով համայնքապետարանների հետ։

Հարգելի՛ հայրենակիցներ, հուշարձանների  պահպանությանը հետևելը  ոչ միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքն է, այլև՝ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը, ուստի ևս մեկ անգամ հորդորում  ենք խնամքով վերաբերել պատմամշակութային հուշարձաններին ու պատմական միջավայրին, չ՛բարձրանալ խոնարհված եկեղեցիների, վանքերի պատերին, մոմեր չվառե՛լ  չնախատեսված վայրերում, որպեսզի  չխաթարվի  պատմական հուշարձանների տեսքը։

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930