Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային ծառայությունն ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման նոր սարքավորումներով

Հունիս 27,2024 18:30

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում ԱՄՆ- արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հունիսի 27-ին «Ապավեն» մաքսային պահեստում մասնակցել են ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների տեղադրման միջոցառմանը: Նոր սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության» (EXBS) և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման և բացահայտման» (NSDD) ծրագրերի ֆինանսավորմամբ և աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների միջև 2024 թվականի հունիսի 11-ին կայացած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը, որի նպատակն է խորացնել համագործակցությունը սահմանային անվտանգության և առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը, Արտաքին գործերի  ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինի գլխավորած պատվիրակության կազմում՝ ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության» (EXBS) և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման և բացահայտման» (NSDD) ծրագրերի, «Rapiscan» ընկերության թիմը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է երկու երկրների միջև միջազգային` միջուկային և ռադիացիոն անվտանգության ամրապնդման ու սահմանների պաշտպանության ոլորտում համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախաձեռնության իրականացման գործում․ «Ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների ձեռքբերումը նշանակալի քայլ է՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու մեր ընդհանուր առաքելության մեջ: Նոր սարքավորումների ինտեգրումը մեր ենթակառուցվածքներին մեծապես կընդլայնի հանրային անվտանգությանը և միջազգային կայունությանը խոչընդոտող միջուկային ու ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հնարավորությունները՝ ամրապնդելով ազգային և գլոբալ անվտանգությունը»:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը նշել է․«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և  երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը»։

Միջոցառմանը կարևորվել են շարունակական համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը, ինչն ընդգծում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ամուր բարեկամությունն ու գործընկերությունը։ Նոր ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների կիրառումը մաքսային ծառայությունում հնարավորություն կտա ավելի բարձրացնել մաքսային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը՝  նպաստելով  սահմանների ու ազգային շահերի պաշտպանվածությանը մարտահրավերներից:

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930