Civilnet. Հունիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 743 անձ, վերադարձել՝ 7 435-ը։ Այսինքն՝ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։ Այս տվյալները ՍիվիլՆեթին է տրամադրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
Մայիսի 1-ի համեմատ՝ Հայաստանից հեռացած Արցախի հաշվառում ունեցող անձանց թիվը ավելացել է 383-ով։