Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացահայտ սուտ». Զատուլինը՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու Արմեն Գրիգորյանի մեղադրանքների մասին

Հունիս 27,2024 16:59

«Ապառաժ». Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին «փոխանցելու» մասին հայտարարությունները «բացահայտ սուտ են». այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Պարոն Գրիգորյանը նույնիսկ ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ ինքն է ասում այն, ինչն իր ղեկավարի մտքին է։ Այս դեպքում մենք խոսում ենք բացահայտ ստի մասին»,- ասել է Զատուլինը։Նրա խոսքով՝ Ղարաբաղը ոչ միայն պետք չէր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև «ներքաղաքական առումով վնասակար էր», ուստի նա նախընտրեց առաջնորդվել իր արևմտյան բարեկամներով:

«Նա բարդ դրության մեջ է դրել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը Լեռնային Ղարաբաղում։ Սա, ըստ ամենայնի, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր, չէ՞ որ Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն։ Ինչպես, ի դեպ, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական ռազմաբազան Գյումրիում։ Սրանք, ըստ ամենայնի, հաջորդ հարցերն են, և դա ոչ մի կերպ չի թաքցվում պարոն Փաշինյանի կողմնակիցների և նրա կողմից», – ընդգծել է Զատուլինը։

Ինչպես գործակալությանը իր հերթին հայտնել է ռուս սենատոր Սերգեյ Պերմինովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն արվել է Երևանի՝ երկու աթոռի վրա նստելու ցանկությունից ելնելով, դա Հայաստանի ղեկավարության որոշումների «դատարկությունը ծածկագրելու» փորձ է:

«Ռուսաստանը հուսալի երաշխավոր էր իր հետևողական դաշնակիցների համար։ Երկակիությունն ու «երկու» աթոռներին նստելու ցանկությունը միշտ հանգեցնում են ամպագոռգոռ հայտարարություններ անելու անհրաժեշտության», – ասել է Պերմինովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930