Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Վրաստանի ԱԳՆ Իլյա Դարչիաշվիլիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։ Կողմերը քննարկել են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխի նախագծերը։
Արտգործնախարարների հանդիպումից հետո կայացել է ճեպազրույց: Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշել է.
«Աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Օրեր առաջ Հայաստանին ներկայացրինք վերջին նախագիծը»:
Կարդացեք նաև
«Հայաստանի սահմանադրության մեջ դեռևս կա կետ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջի վերաբերյալ. «Սա խաղաղության ամենամեծ խոչընդոտներից մեկն է, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը համարժեք քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ»:
«Աշխատանքները շարունակվում են սահմանազատման հանձնաժողովների միջև, և մոտ ապագայում մենք ականատես կլինենք դրական նորությունների»: