Սպուտիկ Արմենիա. ԵԱԶԲ-ն կվերանայի Հայաստանում մինչև 2026 թվականը նախատեսված ներդրումների ծավալը։ Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում լրագրողներին այս մասին հայտնել է բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:
Նրա խոսքով՝ ենթադրվում էր, որ մինչև 2026 թվականը ներդրումային պորտֆելը 200-300 մլն դոլար կկազմի: