Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մարմինների ներկայացուցիչները պետք է պարտադիր և բովանդակային շատ լուրջ վերապատրաստումներ անցնեն. Անահիտ Մանասյան

Հունիս 27,2024 16:12

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 27-ին բացման խոսքով է հանդես եկել հավասարության և խտրականության դեմ թեմայով վերապատրաստման դասընթացի մեկնարկի միջոցառմանը։

Դասընթացը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն կազմակերպվել է Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների համար, նպատակն է՝ բարելավել նրանց գործունեությունը խտրականության, ատելության և ռասիզմի դեմ պայքարելու ուղղությամբ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:

Պաշտպանը կարևորել է հավասարության և խտրականության դեմ հարցերի պատշաճ հասցեավորումը, քանի որ ոլորտում, խնդիրները բազմաթիվ են, այդ թվում` իրազեկվածության բացակայության պատճառով։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում խտրականությունն առկա է գրեթե բոլոր հիմքերով, ինչի արդյունքում կարող ենք եզրահանգել, որ խտրականության արգելքի և իրավահավասարության դաշտն ունի համապարփակ վերափոխման անհրաժեշտություն։

«Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում հատուկ արձանագրել եմ, որ պետական մարմինների ներկայացուցիչները պետք է պարտադիր և բովանդակային շատ լուրջ վերապատրաստումներ անցնեն նշված թեմաներով։ Շատ կարևոր է, որպեսզի իրավապահ և պետական այլ մարմինների ներկայացուցիչներն ունենան զգայուն մոտեցումներ տարբեր խմբերի նկատմամբ։ Դրա բացակայությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։ Այս համատեքստում չափազանց կարևորում եմ այս ոլորտի կատարելագործման ուղղությամբ համատեղ ուժերով աշխատելու հանձնառությունը»,- ասել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ԵԽ-ն Մարդու իրավունքների պաշտպանի լավագույն գործընկերներից է, ոլորտային համատեղ բոլոր ծրագրերը լուրջ հաջողություններ են գրանցել։

Բացման խոսքով հանդես են եկել նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, նաև ընթերցվել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի ուղերձը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930