Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Էլիզբարյանը և Իտալիայի զինվորական գլխավոր դատախազը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Հունիս 27,2024 15:49

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր Զինվորական դատախազությունում հյուրընկալել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Զինվորական դատախազության դատախազները, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վարչության պետ Արման Ասլանյանը, այլք:

ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ողջունել է Իտալիայի պաշտոնակցին, վերջինիս գլխավորած պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար և Իտալիայի գործընկերների հետ քննարկել փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին:

ՀՀ զինվորական դատախազը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է Զինվորական դատախազության կողմից իրականացվող աշխատանքն ու լիազորությունների շրջանակը:

Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը հյուրընկալության համար, կարևորել երկու երկրի իրավապահ կառույցների միջև ակտիվ փոխգործակցությունն ու փորձի փոխանակումը:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930