Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Եվրասիական տրանսպորտային շրջանակներում առանցքային խաղացողներից մեկն է. ԵԱԶԲ խորհրդի նախագահ

Հունիս 27,2024 15:34

Sputnik Արմենիա. Հայաստանը Եվրասիական տրանսպորտային շրջանակներում առանցքային խաղացողներից մեկն է. Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:

«Անհրաժեշտ են երթուղիներ ոչ միայն արևմուտքից արևելք, այլև հյուսիսից հարավ, և «Հյուսիս-հարավի» մի շարք երթուղիներ անցնում են Հայաստանով, և այստեղ մենք անհատական նախագծեր ենք մշակելու»,-նշել է նա։

Եվրասիական տրանսպորտային շրջանակը միջազգային տրանսպորտային միջանցքների և երթուղիների համակարգ է՝ ավելի քան 50 հազար կմ երկարությամբ։ ԵԱԶԲ-ի առաջարկած շրջանակային հայեցակարգը նպատակ ունի ամրապնդել տրանսպորտային կապը Եվրասիայում և խթանել տնտեսական զարգացումը, առևտուրն ու շարժունակությունը տարածաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930