Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ցանկանում է լինել հաջողակ և մրցունակ երկիր: Այդ նպատակին հասնելու համար մենք մշակում ենք մի շարք ծրագրեր». Հակոբ Արշակյան

Հունիս 27,2024 15:17

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 26-ին Մատենադարանում մասնակցել է «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության» (ASOF) երրորդ տարեկան համաժողովին:

«Հայաստանը ցանկանում է լինել հաջողակ եւ մրցունակ երկիր: Այդ նպատակին հասնելու համար մենք մշակում ենք մի շարք ծրագրեր»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին` ասել է Հակոբ Արշակյանը:

Որպես ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար` ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նրա խոսքով բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դերակատարում ունի պետությունների մրցունակության, անվտանգության եւ կենսամակարդակի բարձրացման գործում: Նշելով, որ յուրաքանչյուր պետություն ունի կրթության, գիտության զարգացմանն ուղղված իր մշակած ռազմավարությունը, Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջնահերթ ուղղությունները, որոնց հետ կապված խորհուրդն իրականացնում է աշխատանքներ: Փոխնախագահը նշել է, որ խորհրդի շրջանակում ձեւավորվել են արհեստական բանականության, ռոբոտաշինության/ավիատիեզերական, միկրոէլեկտրոնիկայի, բիոտեխնոլոգիաների եւ կյանքի գիտությունների, քվանտային տեխնոլոգիաների, կրթության, գիտության, արդյունաբերության աշխատանքային խմբեր:

Միջազգային արդյունավետ փորձի եւ աշխատանքային խմբերի ուսումնասիրությունների հիման վրա էլ պետք է մշակվի գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցությանը» նման ձեւաչափով համաժողով կազմակերպելու համար` մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

«Հայ մշակութային եւ գիտական ընկերակցությունը» (ASOF) համախմբում է աշխարհի 34 երկրներից 312 գիտնականների եւ փորձագետների` ավելի քան 200 մասնագիտական ուղղություններով: ASOF անդամներից 55-ն աշխարհի լավագույն 100 համալսարաններում գործող դասախոսներ եւ հետազոտողներ են: Առաքելությունն է օգնել Հայաստանի կրթական եւ գիտահետազոտական հաստատություններին գրանցել համաշխարհային մակարդակի աճ եւ համագործակցային կապերի ամրապնդմամբ վերջիններիս ներգրավել գիտակրթական համաշխարհային ցանցում:

Ամենամյա համաժողովը ASOF անդամների համար հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող թեմաների շուրջ նոր գաղափարներ եւ նախագծեր:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930