«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
2021թ. հունիսյան մի երեկո Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման էինք։ Հանդիպման ժամանակ տեղեկացրiն, որ Ռուբենին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Բառերով հնարավոր չէ նկարագրել նրա հպարտությունը. ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։
Օրեր անց, անձնագիրը ձեռքին Ռուբենը ուղերձով դիմեց հայ ժողովրդին՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Ռուբեն Վարդանյանը թերևս մեր ժամանակների աշխարհում ամենահայտնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։
Կարդացեք նաև
Ես հպարտ եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացի է նաև Ռուբեն Վարդանյանը։
Բայց ես ամաչում եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացիները Բաքվի բանտերում են։