«Ազատություն». Հայաստանը ցանկանում է Եվրամիության մաս լինել, Լատվիայում, Rus.LSM-ի հետ զրույցում, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մեր հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում ունի։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը։ Կարծում եմ` ինչ – որ մի օր մոտ ապագայում մենք կունենանք այդ հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի այո՛»,- ասել է Սիմոնյանը։
Լրատվամիջոցը նշում է, որ Լատվիան աջակցում է Հայաստանի եվրոպական ուղուն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև