Լրահոս
Օրվա լրահոսը

Օ’Բրայեն. Բայց մեկ այլ, պոտենցիալ շատ ավելի մեծ ճանապարհ կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով

Հունիս 27,2024 14:09

ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադարձել է Բաքու նախատեսվող այցին։

«Մենք շատ հստակ ենք խոսում նախագահ Ալիևի հետ․ խաղաղություն հաստատելու ժամանակն է։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի հարցն է, որն ակնկալում է, որ իրեն հարգեն՝ որպես համաշխարհային առաջնորդի, որն ընդունում է COP-29-ը։ Դա ամբողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է։ Բոլոր այդ երկրներն այժմ արտահանում են իրականացնում միայն Չինաստանի կամ Ռուսաստանի միջոցով: Որպեսզի նրանք այլ ելք ունենան, նրանք պետք է աշխատեն Ադրբեջանով:

Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ, պոտենցիալ շատ ավելի մեծ ճանապարհ կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով: Եվ այդ առումով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին և 90-ականներից ի վեր գոյություն ունեցող սարսափելի հակամարտությանը։ Եվ մեր ուղերձն այն է, որ ժամանակն է հաստատելու խաղաղություն։ Եվ միայն այդ պարագայում մենք կարող ենք լուծել պատերազմի հետ կապված շատ խնդիրներ։

Մենք Ալիևի հետ խոսել ենք նաև մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտության մասին։ Դա զրույցի պարբերական թեմա է, ներառյալ՝ պետքարտուղար Բլինքենի՝ վերջերս նրա հետ ունեցած խոսակցությունը։ Ես ևս կբարձրաձայնեմ այդ հարցը առաջիկա հանդիպմանը»։

Թարգմանությունը 1lurer-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930