Լրահոս
«Պլան Բ» կա՞ր
Օրվա լրահոսը

«Ամո՛թ քեզ, լռիր». Իսրայելի արտգործնախարարը՝ Էրդողանին

Հունիս 27,2024 14:04

Ermenihaber. Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին մեղադրական գրառում է արել X-ում:

«Էրդողանը իր աջակցությունն է հայտնել Իսրայելի սպառնալիքների տակ գտնվող Հեզբոլլահին։ Էրդողանը պատերազմական հանցագործ է, ով Սիրիայի սահմանի երկայնքով կոտորում է անմեղ քրդերին և փորձում մերժել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքն ահաբեկչական կազմակերպության դեմ, որն Իրանի հրամանով հարձակվում է Լիբանանից: Ամո՛թ քեզ, լռիր»:

Թուրքիայի արտգործնախարարությունն էլ պատասխան հայտարարություն է տարածել:

«Մենք Իսրայելի արտգործնախարարի կողմից արված խղճուկ գրառումը, որով թիրախավորվել է մեր նախագահը, դիտարկում ենք միայն որպես ցեղասպանության հանցագործության համար դատապարտվող մի պետության պաշտոնյայի կողմից որդեգրվելիք ոճ: Նմանատիպ արտահայտություններն ու ստերը Իսրայելի կողմից իրականացված հանցագործությունները կոծկելու ջանքերի մի մաս են: Թուրքիան շարունակելու է պայքարել արդարության և խաղաղության համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930